Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն

Ծովագյուղում բացվեց  մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման  մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման և  ուսումնացուցադրական կենտրոնի  բացման պաշտոնական արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն  իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն»

Հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով  և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով՝ ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան  Աոկի Յուտական, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սևան համայնքի բնակավայրերի բնակիչներ։

«Ուսումնացուցադրական նորաբաց «ԾովԵՄ» կենտրոնում ուսուցանվելու են Էներգաարդյունավետություն, բնական հողագործություն, էկոզբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն։ Կենտրոնի շենքը հիմնանորոգվել է էներգաարդյունավետության բոլոր ստանդարտներին համապատասխան՝ որպես ցուցադրական օրինակ դասընթացի մասնակիցների համար։ Այն ամբողջովին ջերմամեկուսացված է և ունի օդափոխության ռեկուպերացիոն համակարգ, որը գրեթե բացառում է ջերմաստիճանի փոփոխությունը օդափոխության ընթացքում։ Կենտրոնն ունի նաև բնական այգեգործության և էկոտուրիզմի ցուցադրական տեղամասեր, որոնք ծառայում են գործնական ուսուցումների համար։ Դրանց ստեղծումը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության և «EU4Sevan» ծրագրի և «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» կողմից։ Կենտրոնը գործելու է որպես սոցիալական ձեռնարկություն։ Զբոսաշրջային հոսքերից և  ցուցադրական այգու բերքի վաճառքից գոյացած շահույթն ուղղվելու է կենտրոնի կայունությանը որի շնորհիվ կկազմակերպվեն անվճար դասընթացներ, շահառուներին կտրամադրվեն տնկիներ,  գործիքներ,  տեխնիկական աջակցություն»,-ներկայացրեց  «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպաստում է Սևանալ լճի պահպանությանը և ափամերձ համայնքների սոցիալ-տնեսական զարգացմանը՝ հետազոտությունների, ուսուցման, հանրային քաղաքականության քարոզչության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, զբաղվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]